Սույն ձեռնարկի նպատակն է բուժաշխատողներին նորածինների սեռերի անհամամասնության բնույթի և հետևանքների վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելը և երևույթի կանխարգելման գործընթացում նրանց ներգրավելը:
Ձեռնարկը պատրաստվել է ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ: Այն տպագրվել է Եվրոպական միության աջակցությամբ՝ «Տղաների նախընտրության և աղջիկների թերարժևորման կանխարգելմանը ուղղված գլոբալ ծրագրի» շրջանակներում: Ծրագիրն իրականացնում է ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամը: Ձեռնարկի բովանդակության համար պատասխանատվություն են կրում միայն հեղինակ–փորձագետները, և այն որևէ ձևով չի արտահայտում ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի կամ Եվրոպական միության տեսակետները: