Go Back Go Back
Go Back Go Back

ՆԱԽԱԴԵՌԱՀԱՍԱՅԻՆ ԵՎ ԴԵՌԱՀԱՍԱՅԻՆ ՏԱՐԻՔՈՒՄ ԲԱԿՏԵՐԻԱԼ ՎԱԳԻՆՈԶԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԲՈՒԺՈՒՄԸ

ՆԱԽԱԴԵՌԱՀԱՍԱՅԻՆ ԵՎ ԴԵՌԱՀԱՍԱՅԻՆ ՏԱՐԻՔՈՒՄ ԲԱԿՏԵՐԻԱԼ ՎԱԳԻՆՈԶԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԲՈՒԺՈՒՄԸ
ՆԱԽԱԴԵՌԱՀԱՍԱՅԻՆ ԵՎ ԴԵՌԱՀԱՍԱՅԻՆ ՏԱՐԻՔՈՒՄ ԲԱԿՏԵՐԻԱԼ ՎԱԳԻՆՈԶԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԲՈՒԺՈՒՄԸ

Publisher

Number of pages

16

Author

UNFPA Armenia

Publication

ՆԱԽԱԴԵՌԱՀԱՍԱՅԻՆ ԵՎ ԴԵՌԱՀԱՍԱՅԻՆ ՏԱՐԻՔՈՒՄ ԲԱԿՏԵՐԻԱԼ ՎԱԳԻՆՈԶԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԲՈՒԺՈՒՄԸ

Publication date

01 November 2017

Download Icon

Ուղեցույցի նպատակն է. բարելավել նախադեռահասային և դեռահասային տարիքում բակտերիալ վագինոզի ախտորոշումը և բուժումը, օպտիմալացնել հակաբիոտիկների կիրառումը, տրամադրել ապացուցողական խորհուրդներ` վագինոզի կանխարգելման և արդյունավետ վարման նպատակով, բարելավել տվյալ խմբի պացիենտների վարման ելքերը: Ուղեցույցը չի հակասում, այլ հիմնվելով ապացուցողական բժշկության արդի եվրոպական, ամերիկյան, կանադական, ավստրալիական գրականության վրա, լրացնում է գործող չափորոշիչները, հատկապես անդրադառնալով այնպիսի կլինիկական խնդիրների, որոնք լուսաբանված չեն առկա փաստաթղթերում: Ուղեցույցը չի ներառում տրիխոմոնազի և սնկային վագինոզի դեպքերի վարումը:

Մեթոդաբանություն

Սույն կլինիկական ուղեցույցը մշակվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Երիտասարդների առողջության և մասնակցության խթանում » ծրագրի շրջանակներում: Ուղեցույցի աղբյուր են հանդիսացել Մեծ Բրիտանիայի սեռական առողջության և ՄԻԱՎ- ի ասոցիացիայի, Մանկաբարձ- գինեկոլոգների ամերիկյան քոլեջի, Հյուսիսային Ամերիկայի մանկական և դեռահասային գինեկոլոգիայի ընկերության, Կանադայի մանկաբարձների և գինեկոլոգների ընկերության, Ավստրալիայի սեռական առողջության դաշինքի, ԱՄՆ Մանկաբուժական ակադեմիայի 2015-2017 թթ. կլինիկական ուղեցույցները, ինչպես նաև PubMed և UpToDate շտեմարանների արդի տվյալները ։ Տեղեկատվության որակը գնահատելիս և ցուցումների ուժը որոշելիս սկզբնաղբյուր հանդիսացող փաստաթղթերում հիմք է ընդունվել Կանադայի գինեկոլոգների և մանկաբարձների կազմակերպության (SOGC), ինչպես նաև Մեծ Բրիտանիայի սեռական առողջության և ՄԻԱՎ- ի ասոցիացիայի (BASHH) կողմից առաջարկվող դասակարգումը (տես Հավելված 1): Ուղեցույցի տեղայնացման գործընթացը իրականացվել է համաձայան միջազգային ADAPTE մեթոդաբանության: Հիմնական պնդումների վերջում նշված են ապացուցողականության աստիճանները՝ ըստ վերոհիշյալ աղբյուրների, համաձայն GRADE համակարգի: Կլինիկական ուղեցույցի դրույթները քննարկվել և հավանության են արժանացել ՀՀ մանկաբարձ- գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի կողմից ։

Սույն փաստաթուղթը ենթակա է պարբերական թարմացումների և/կամ խմբագրման յուրաքանչյուր 5 տարին մեկ կամ ավելի հաճախակի՝ կախված տվյալ ոլորտում նոր գիտագործնական տեղեկատվության ի հայտ գալուց, ինչպես նաև ուղեցույցի ներդրման արդյունքում քաղած դասերից: Ուղեցույցը նախատեսված է հիվանդանոցային և արտահիվանդանոցային օղակում գործող մանկական գինեկոլոգների համար: