You are here

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (ՄԱԲՀ) հայտարարում է գնահարցում՝ առաջարկների ներկայացման հրավեր։

Հայաստանի Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում դասընթացավարների վերապատրաստման և այնուհետև բուժաշխատողների համար դասընթացի կազմակերպում նախածննդյան խնամքում և երեխայի ծնվելուց հետո տղամարդկանց ներգրավվածության թեմայով։   

ՄԱԲՀ պահանջների համաձայն՝ ծառայությունը պետք է մատուցվի ըստ կից Տեխնիկական առաջադրանքի։

Այս գնահարցումը բաց է բոլոր իրավաբանական անձանց համար, որոնք կարող են մատուցել պահանջվող ծառայությունները և ունեն Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալելու իրավասություն։

Առաջարկները պետք է պատրաստվեն կից գնահարցման (RFQ) բաժին 3-ում սահմանված կարգի համաձայն և պատշաճ լրացված ձեաթերթի հետ միասին (ներառված է գնահարցման փաստաթղթում) ուղարկվեն procurement.armenia@unfpa.org հասցեին ոչ ուշ, քան օգոստոսի 17-ի ժամը 17։00-ն։