You are here

Հայրիկների դպրոցներն ու հայրերի աջակցման կենտրոնները ողջ աշխարհում ի հայտ եկան այն պահից, երբ ճանաչվեց, որ հղիությունից ի վեր հայրերի դերակատարումը ոչ միայն էապես կարևոր է իրենց զուգընկերների և երեխաների առողջության ու բարեկեցության ապահովման տեսանկյունից, այլ նաև ակտիվ ներգրավմամբ հայրությունը չափազանց շահեկան է հենց տղամարդկանց համար։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ երբ հայրերն ակտիվորեն ներգրավված են իրենց երեխաների կյանքում, ավելի հավանական է, որ նրանց երեխաներն ունենան ավելի լավ մտավոր և ֆիզիկական առողջություն, ավելի լավ առաջադիմություն, ունենան ավելի շատ ճանաչողական և սոցիալական հմտություններ, ավելի բարձր ինքնագնահատական, սթրեսակայություն և վարքագծային ավելի քիչ խնդիրներ1։ Հայրերը, որոնք ժամանակ են հատկացնում ակտիվ ծնող լինելու համար, ավելի երկար են ապրում, քիչ հավական է նրանց կողմից թմրամիջոցների չարաշահումը, աշխատանքում ավելի արդյունավետ են, ընդհանուր առմամբ ունեն ավելի քիչ մտավոր և ֆիզիկական դժվարություններ և ավելի երջանիկ են, քան այն հայրերը, որոնք սերտորեն կապված չեն իրենց երեխաների հետ։

Սույն ժողովածուն ծառայելու է որպես տեղեկատվական հիմք տարբեր երկրներում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գրասենյակների և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայում (ԱԵԿԱ) գործող գործընկերների համար, քանի որ վերջիններս մշակում և ընդլայնում են հայրության այն ծրագրերը, որոնք մարտահրավեր են նետում գենդերային սահմանափակումներին և խրախուսում տղամարդկանց ավելի մեծ դերակատարում ունենալ խնամքի և տնային տնտեսության կառավարման հարցերում։