Go Back Go Back
Go Back Go Back

Հայաստանում փախստական կանանց և աղջիկների շրջանում անվտանգության և խոցելիության հիմնահարցերին վերաբերող որակական գնահատման արդյունքների ներկայացում

Հայաստանում փախստական կանանց և աղջիկների շրջանում անվտանգության և խոցելիության հիմնահարցերին վերաբերող որակական գնահատման արդյունքների ներկայացում

News

Հայաստանում փախստական կանանց և աղջիկների շրջանում անվտանգության և խոցելիության հիմնահարցերին վերաբերող որակական գնահատման արդյունքների ներկայացում

calendar_today 18 April 2024

Հայաստանում փախստական կանանց և աղջիկների շրջանում անվտանգության և խոցելիության հիմնահարցերին վերաբերող որակական հետազոտություն
Հայաստանում փախստական կանանց և աղջիկների շրջանում անվտանգության և խոցելիության հիմնահարցերին վերաբերող որակական հետազոտություն

the event hall, where we can see the main guests, 3 speakers and the research presenter on the screen.
Սույն թվականի ապրիլի 5-ին տեղի ունեցավ Գենդերային թեմատիկ խմբի հանդիպումը, որի ժամանակ ներկայացվեցին Հայաստանում փախստական կանանց և աղջիկների շրջանում անվտանգության և խոցելիության հիմնահարցերին վերաբերող որակական գնահատման արդյունքները։

Հետազոտությունը նախաձեռնել էր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը։

the research documents on the table

Հետազոտության նպատակն էր գնահատել Հայաստանում փախստականների շրջանում գենդերային հիմքով բռնության միտումները և ռիսկերը՝ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից Հայաստան ավելի քան 100,000 մարդկանց ներհոսքից հետո: Հետազոտությանը մասնակցել են 142 անձինք՝  փախստական կանայք և փախստական դեռահաս աղջիկներ, գենդերային հիմքով բռնության ենթարկված անձանց աջակցություն տրամադրող կառույցների ներկայացուցիչներ՝ Երևանից և Հայաստանի բոլոր մարզերից։ Ստացված տեղեկատվության հիման վրա էլ քարտեզագրվել են հիմնական կարիքները և բացերը:

A man talking with the microphone

Հանդիպման ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան Գենդերային թեմատիկ խմբի համանախագահող կառույցների ներկայացուցիչներ՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սարգսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլը։

a woman talking with the microphone

two women sitting on the chair, one of the talking with the microphone

«Քանի որ Հայաստանը զուտ հումանիտար արձագանքման ծրագրերից անցում է կատարում նաև զարգացման նախաձեռնությունների, մենք որոշեցինք ներկայացնել հետազոտության հիմնական բացահայտումները և առաջարկությունները շահագրգիռ կողմերի ավելի լայն շրջանակին՝ նախաձեռնելով Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպումը»,– ողջույնի իր խոսքում նշեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սարգսյանը և հավելեց,–«Հուսով ենք, որ հետազոտության բացահայտած կարիքներն ու ներկայացված առաջարկները կներառվեն պետության և շահագրգիռ կառույցների կողմից իրականացվող ծրագրերում, ինչը կօգնի լուծել փախստական կանանց և աղջիկների առաջնային կարիքները»։

 

Հետազոտության հիմնական բացահայտումները և առաջարկները ներկայացրեց ՄԱԲՀ-ի հումանիտար իրավիճակներում գենդերային հիմքով բռնության հաղթահարմանն ուղղված ծրագրերի փորձագետ Միա Կիսիչը։

the main screen, where we can see the presenter of the research

Հանդիպմանը մասնակցում էին պետական և միջազգային, քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներ՝ Հայաստանի մարզերից ու Երևանից։  

group of people, around 5 ones, sitting around the table and listening
a woman listening to the presenter
group of people listening the presenter
three people sitting around the table
Հետազոտությունում ներառված են առաջարկներ, որոնք նպատակ ունեն հասցեագրելու հարցվածների կողմից բացահայտված խնդիրներն ու կարիքները և միտված են բարելավելու ոչ միայն արտակարգ իրավիճակներում մատուցվող ծառայությունները, այլև պարունակում են առաջարկներ՝ փախստական բնակչության համար նախատեսված վաղ վերականգնման ու զարգացման ծրագրերի իրականացման համար։

Առաջարկներն ուղղված են երեք հիմնական կողմերի՝ գենդերային հիմքով բռնության ենթարկված անձանց ծառայություններ մատուցողներին, ԳՀԲ ոլորտից դուրս փախստականների համար ծառայություններ մատուցողներին և դրամաշնորհատու կազմակերպություններին։

two women sitting around the table and one of them raising a question.
People are sitting around the table and one of them, a woman, raising a question.
People are sitting around the table and one of them, a woman, raising a question.
People are sitting around the table and one of them, a woman, raising a question.
Հետազոտության ամբողջական տարբերակը հասանելի է հետևյալ հղումով։