Go Back Go Back
Go Back Go Back

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը և «Body Shop»-ը միավորում են իրենց ջանքերը՝ հանուն Հայաստանում երիտասարդների առաջնորդության և կանանց հզորացման

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը և «Body Shop»-ը միավորում են իրենց ջանքերը՝ հանուն Հայաստանում երիտասարդների առաջնորդության և կանանց հզորացման

News

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը և «Body Shop»-ը միավորում են իրենց ջանքերը՝ հանուն Հայաստանում երիտասարդների առաջնորդության և կանանց հզորացման

calendar_today 20 July 2022

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը և «Body Shop»-ը միավորում են իրենց ջանքերը՝ հանուն Հայաստանում երիտասարդների
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը և «Body Shop»-ը միավորում են իրենց ջանքերը՝ հանուն Հայաստանում երիտասարդների առաջնորդության և կանանց հզորացման

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և «GEPHA» JSC-ի ֆրանչայզեր բրիտանական «Body Shop»-ի միջև ս.թ. հուլիսի 14-ին ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է համատեղելու ջանքերը հանուն գենդերային հավասարության ու կանանց տնտեսական հզորացմանը Հայաստանում:

Երկու կողմերը կմիավորեն իրենց ռեսուրսները խթանելու երիտասարդների առաջնորդությունը Հայաստանում։ Համագործակցությունը կաջակցի ս.թ. մայիսին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երիտասարդության հարցերով բանագնացի գրասենյակի և «The Body Shop»-ի միջև հաստատված գործընկերությանը, որի նպատակն է «Be Seen Be Heard» համաշխարհային քարոզարշավի միջոցով հաղթահարել այն խոչընդոտները, որոնք արգելք են հանդիսանում երիտասարդների մասնակցությանը որոշումների կայացման մակարդակում։ 

Հայաստանում «Body Shop»-ը կհամագործակցի ՄԱԲՀ-ի հետ՝ քարոզարշավի արդյունավետությունն ապահովելու համար, մասնավորապես կիրականացվեն հետևյալ նախաձեռնությունները. 

- երիտասարդության մասնակցության խթանում Երիտասարդության միջազգային օրվա շրջանակներում

- երիտասարդների առաջնորդական հմտությունների բարելավմանն ուղղված քայլեր

- տարբեր միջոցառումների, մրցույթների միջոցով երիտասարդների կողմից ղեկավարվող նախաձեռնությունների խթանում

- աջակցություն երիտասարդական նախաձեռնություններին, որոնք ուղղված են համայնքային զարգացմանը

ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակը կհամագործակցի «The Body Shop»-ի հետ՝  

• խթանելու գենդերային հավասարությունը և կանանց իրավունքները Հայաստանում

• գյուղական վայրերում և/կամ փոքր համայնքներում ստեղծելու կանանց համար տնտեսական հնարավորություններ

• աջակցելու կանանց կողմից ստեղծված տեղական նախաձեռնություններին, ներառյալ՝ բիզնես, քաղաքացիական և այլն

•խթանելու սեռական ու վերարտադրողական առողջությունը և իրավունքները 

• իրազեկման բարձրացմանն արշավների իրականացում` ուղղված կանանց նկատմամբ խտրականության դեմ պայքարին, գենդերային բռնության կանխարգելմանը