Go Back Go Back
Go Back Go Back

Ընդունվեցին «Բարությունը Հայաստանում» լուսանկարների մրցույթի հայտերը

Ընդունվեցին «Բարությունը Հայաստանում» լուսանկարների մրցույթի հայտերը

News

Ընդունվեցին «Բարությունը Հայաստանում» լուսանկարների մրցույթի հայտերը

calendar_today 30 December 2017

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը հայտարարել էր «Բարությունը Հայաստանում» խորագրով լուսանկարչական մրցույթ: Հայտերի ընդունումն ավարտվեց նոյեմբերի 30-ին: Մրցույթին ներկայացված լուսանկարները կարող եք տեսնել այստեղ:

Հաղթողներին որոշելու է գնահատող հանձնաժողովը, որի կազմում են հանրահայտ լուսանկարիչներ Զավեն Խաչիկյանը, Սամվել Սևադան և Սուրեն Մանվելյանը, ինչպես նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ:
 
Մրցանակները կհանձնվեն դեկտեմբերի 8-ին, ժամը 11-ին, ՄԱԿ-ի գրասենյակում՝ «Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյակ» 2017 թ. քարոզարշավի շրջանակներում, որն ավանդաբար մեկնարկում է նոյեմբերի 25-ին և ավարտվում դեկտեմբերի 10-ին:
 
Բարությունը մարդկանց համատեղ կյանքի կարևորագույն տարրերից է, առանց որի դժվար է պատկերացնել սոցիալական որևէ նպաստավոր միջավայր: Որտեղ իշխում է բարությունը, այնտեղ բռնությունը պարտված է: Մենք հավատում ենք, որ բարությունը մեծ տեղ ունի Հայաստանում: