You are here

2018 թ․ հուլիսի 25-ին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (ՄԱԲՀ) և ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը հանդիպում կազմակերպեցին ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների այս տարվա յոթ պարմանուհի շրջանավարտների հետ: Հանդիպումը կազմակերպվել էր ՄԱԲՀ և ՊՆ համագործակցության ծրագրի շրջանակներում, որն ուղղված է պաշտպանության ոլորտում կանանց դերի և ներգրավման բարձրացմանը:

Հանդիպումը վարում էին ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը և ՄԱԲՀ գործադիր ներկայացուցչի պաշտոնակատար Ծովինար Հարությունյանը: Ներկա էին նաև քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը, «Բժիշկներ առանց սահմանների» հոգեբան Եվա Օհանյանը: