Go Back Go Back
Go Back Go Back

ՎԱՂԱԺԱՄ ՍԵՌԱՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՄԸ

ՎԱՂԱԺԱՄ ՍԵՌԱՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՄԸ
ՎԱՂԱԺԱՄ ՍԵՌԱՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՄԸ

Publisher

Number of pages

29

Author

UNFPA Armenia

Publication

ՎԱՂԱԺԱՄ ՍԵՌԱՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՄԸ

Publication date

01 December 2018

Download Icon

Ուղեցույցի նպատակն է բարելավել մանկական տարիքում վաղաժամ սեռահասունաց­ ման (ՎՍՀ) ախտորոշումը և բուժումը, տրամադրել ապացուցողական խորհուրդներ՝ ՎՍՀ­ը ճիշտ և ժամանակին ախտորոշելու և բուժելու նպատակով, բարելավել աճի կանխատեսումը և կյանքի որակը:

Մեթոդաբանություն

Սույն կլինիկական ուղեցույցը մշակվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի

՞Երիտասարդների առողջության և մասնակցության խթանում՞ ծրագրի շրջա- նակներում: Ուղեցույցի աղբյուր է հանդիսացել Մանկական էնդոկրինոլոգների Եվրոպական ընկերության - Լաուսոն Ուիլկինս  մանկական  էնդոկրինոլոգնե- րի կազմակերպության կողմից ընդունված կոնսենսուսի (ESPE-LWPES), Ուլտ- րաձայնը  բժշկական  ոլորտում  ամերիկյան  ինստիտուտի  American  Institute  of Ultrasound in Medicine (AIUM) , ինչպես նաև Cochrane library և UpToDate, MEDLINE էլեկտրոնային շտեմարանների տվյալները:

Տեղեկատվության որակը գնահատելիս և ցուցումների ուժը որոշելիս հիմք են ընդունվել Մանկական էնդոկրինոլոգների Եվրոպական ընկերության -Լաուսոն Ուիլկինս մանկական էնդոկրինոլոգների կազմակերպության (ESPE-LWPES) կող- մից կիրառված դասակարգումը (ըստ Մանկաբարձ-գինեկոլոգների ամերիկյան քոլեջի (ACOG)), Ուլտրաձայնը բժշկական ոլորտում ամերիկյան ինստիտուտի American Institute of Ultrasound in Medicine (AIUM) դասակարգումները (տես Հա- վելված 3):

Ուղեցույցի տեղայնացման/ադապտացիայի աշխատանքները կատարվել են ADAPTE մեթոդաբանության հիման վրա:

Հիմնական պնդումների վերջում նշված են ապացուցողականության աստիճանները՝ ըստ վերոհիշյալ աղբյուրների,:

Կլինիկական ուղեցույցի բոլոր դրույթները քննարկվել և հավանության են ար- ժանացել ՀՀ Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի կողմից:

Սույն փաստաթուղթը ենթակա է պարբերական թարմացումների և/կամ խմբագրման յուրաքանչյուր 5 տարին մեկ կամ ավելի հաճախակի՝ կախված տվյալ ոլորտում նոր գիտագործնական տեղեկատվության ի հայտ գալուց, ինչպես նաև ուղեցույցի ներդր­ ման արդյունքում քաղված դասերից:

Ուղեցույցը նախատեսված է հիվանդանոցային և արտահիվանդանոցային օղակում գործող մանկական գինեկոլոգների, մանկական էնդոկրինոլոգների, էնդոկրինոլոգնե­ րի, թերապևտների, մանկաբույժների, ինչպես նաև առողջապահության կազմակեր­ պիչների համար: