Go Back Go Back
Go Back Go Back

«Առողջ ապրելակերպ» պիլոտային ծրագիրն ու առաջին արձագանքներն աշակերտներից

«Առողջ ապրելակերպ» պիլոտային ծրագիրն ու առաջին արձագանքներն աշակերտներից

News

«Առողջ ապրելակերպ» պիլոտային ծրագիրն ու առաջին արձագանքներն աշակերտներից

calendar_today 08 June 2022

«Առողջ ապրելակերպ» դասընթաց
«Առողջ ապրելակերպ» դասընթաց

«Ես սովորեցի, որ մարդն իր կյանքի որ փուլում էլ լինի, պետք է պայքարի և հասնի իր նպատակին կամ երազանքին»

«Իմացանք, որ յուրաքանչյուր անձ ունի ազատության իրավունք և ցանկացած տեսակի բռնություն այդ իրավունքը խախտում է և բռնությունը պետք է պատժվի»

«Այս դասն ինձ ամենաշատն է հետաքրքում, քանի որ սովորում ենք ընկերություն, համերաշխություն և մարդու դրության մեջ մտնել»

Այս արձագանքները հավաքագրվել են գարնանային ուսումնական կիսամյակում իրականացված «Առողջ ապրելակերպի» փորձնական խմբակի դասերի մշտադիտարկման ժամանակ, որին մասնակից էին դարձել Տավուշի մարզի դպրոցների 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանի աշակերտները։

Մշտադիտարկման համար մշակվել էր հատուկ գործիքակազմ, որը թույլ էր տալիս բացի դասալսումից նաև արձագանքներ հավաքագրել աշակերտներից՝ հասկանալու համար դասերի արդյունավետությունը։ Դիտարկման ընթացքում փորձագետներն այցելել են Տավուշի 34 դպրոց և դասալսումներ իրականացրել 60 դասարանում։ Աշակերտների կողմից լրացված հարցաթերթերը ցույց են տալիս, որ աշակերտների 90%-ից ավելին հետաքրքությամբ են մասնակցել դասերին և իրենց դուր է եկել նաև դասն անցկացնելու ձևաչափը։ Իսկ թե ինչ են սովորել դասերից կամ ինչն են կարևորում, ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։  

Դեռևս 2020 թվականից ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (ՄԱԲՀ) իր ներդրումն է ունեցել պետության կողմից տարվող կրթական բարեփոխումներին և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու ՄԱԿ-ի համատեղ աշխատանքային խմբի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՅՈՒՆԵՍԿՈ-ի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) միասնական ջանքերով Հայաստանի դպրոցներում ստեղծել է «Առողջ ապրելակերպի» փորձնական խմբակներ՝ գործընթացը սկսելով  Տավուշի մարզի  դպրոցներից։

Նախաձեռնության արդյունքում, առողջ ապրելակերպի կրթությունը որպես առաջնահերթություն է դիտարկվում պետության կողմից և դարձել է նոր դպրոցական ուսումնական ծրագրի մի մասը:

Գործընթացի առաջին փուլում ձևավորվել է փորձագիտական ​​աշխատանքային խումբ, որը բաղկացած է եղել 10 փորձագետից, որոնք ներկայացրել են առողջ ապրելակերպի կրթության տարբեր ոլորտներ՝ վնասակար սովորությունների, բռնության և բուլինգի կանխարգելում, հիգիենա, առողջ սնունդ, սեռական և վերարտադրողական առողջություն, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներ և հնարավորություններ, անվտանգություն, հոգեկան առողջություն և այլն:

Աշխատանքային խումբը մշակել է նոր ուսումնական ծրագիր 5-11-րդ դասարանների համար, ուսուցչի ձեռնարկ 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարանների համար, որոնք ներառված են փորձնական ծրագրում, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման նյութեր: Փորձնական ծրագրում ներգրավված՝ Տավուշի մարզում աշխատող ուսուցիչների 90%-ը (մոտ 140 ուսուցիչ՝ 74 դպրոցից) 2021թ․ հոկտեմբերին անցել է կարողությունների զարգացման, վերապատրաստաման 6-օրյա դասընթաց՝ «Առողջ ապրելակերպ» դասընթացը վարելու համար։   

Այս տարի փորձագետներից կազմված նույն աշխատանքային խումբը կմշակի նաև ուսուցչի ձեռնարկ՝ 6-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ դասարաններում «Առողջ ապրելակերպ» խմբակը դասավանդելու համար։ Կմշակվեն ուսուցիչների  վերապատրաստման համար  նյութեր նույն դասարանների համար և տարեվերջին կրկին կիրականացվի ուսուցիչների վերապատրաստում։