Ուղեցույցի նպատակն է բարելավել մանկական տարիքում վաղաժամ սեռահասունաց ման (ՎՍՀ) ախտորոշումը և բուժումը, տրամադրել ապացուցողական խորհուրդներ՝ ՎՍՀը ճիշտ և ժամանակին ախտորոշելու և բուժելու նպատակով, բարելավել աճի կանխատեսումը և կյանքի որակը:
Մեթոդաբանություն
Սույն կլինիկական ուղեցույցը մշակվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի
՞Երիտասարդների առողջության և մասնակցության խթանում՞ ծրագրի շրջա- նակներում: Ուղեցույցի աղբյուր է հանդիսացել Մանկական էնդոկրինոլոգների Եվրոպական ընկերության - Լաուսոն Ուիլկինս մանկական էնդոկրինոլոգնե- րի կազմակերպության կողմից ընդունված կոնսենսուսի (ESPE-LWPES), Ուլտ- րաձայնը բժշկական ոլորտում ամերիկյան ինստիտուտի American Institute of Ultrasound in Medicine (AIUM) , ինչպես նաև Cochrane library և UpToDate, MEDLINE էլեկտրոնային շտեմարանների տվյալները:
Տեղեկատվության որակը գնահատելիս և ցուցումների ուժը որոշելիս հիմք են ընդունվել Մանկական էնդոկրինոլոգների Եվրոպական ընկերության -Լաուսոն Ուիլկինս մանկական էնդոկրինոլոգների կազմակերպության (ESPE-LWPES) կող- մից կիրառված դասակարգումը (ըստ Մանկաբարձ-գինեկոլոգների ամերիկյան քոլեջի (ACOG)), Ուլտրաձայնը բժշկական ոլորտում ամերիկյան ինստիտուտի American Institute of Ultrasound in Medicine (AIUM) դասակարգումները (տես Հա- վելված 3):
Ուղեցույցի տեղայնացման/ադապտացիայի աշխատանքները կատարվել են ADAPTE մեթոդաբանության հիման վրա:
Հիմնական պնդումների վերջում նշված են ապացուցողականության աստիճանները՝ ըստ վերոհիշյալ աղբյուրների,:
Կլինիկական ուղեցույցի բոլոր դրույթները քննարկվել և հավանության են ար- ժանացել ՀՀ Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի կողմից:
Սույն փաստաթուղթը ենթակա է պարբերական թարմացումների և/կամ խմբագրման յուրաքանչյուր 5 տարին մեկ կամ ավելի հաճախակի՝ կախված տվյալ ոլորտում նոր գիտագործնական տեղեկատվության ի հայտ գալուց, ինչպես նաև ուղեցույցի ներդր ման արդյունքում քաղված դասերից:
Ուղեցույցը նախատեսված է հիվանդանոցային և արտահիվանդանոցային օղակում գործող մանկական գինեկոլոգների, մանկական էնդոկրինոլոգների, էնդոկրինոլոգնե րի, թերապևտների, մանկաբույժների, ինչպես նաև առողջապահության կազմակեր պիչների համար: