ՄԱԲՀ ՄԱՆԴԱՏԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ՄԱԲՀ-ն հանձնառու է քաղաքական մասնակցության, շահերի պաշտպանության, ծառայությունների և տվյալների առումով միջամտությունների օգնությամբ առաջ մղելու դեռահասների և երիտասարդների վերարտադրողական առողջությունը, մասնակցությունը և առաջնորդությունը, ինչպես նաև բարեկեցությունը՝ համաշխարհային, տարածաշրջանային և երկրի մակարդակներում: ՄԱԲՀ-ն համագործակցում է երիտասարդների հետ՝ օգնելով նրանց մասնակցել իրենց վրա ազդող որոշումների կայացմանը և ուժեղացնելով մարդու իրավունքների և զարգացման այնպիսի խնդիրներ առաջ տանելու նրանց կարողությունը, ինչպիսիք են առողջությունը, կրթությունը և զբաղվածությունը:
2021-2025 ԵՐԿՐԻ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի 2021-2025 ծրագրի երիտասարդական բաղադրիչն ուղղված է դեռահասների և երիտասարդների հմտությունների ու հնարավորությունների ամրապնդմանը` ապահովելու առողջ ապրելակերպի ընտրություն, առաջնորդություն և մասնակցություն: Ծրագիրը նպատակ ունի մեղմել դեռահասների կողմից վնասակար վարքագիծ ընդունելու ռիսկը՝ միաժամանակ խթանելով երիտասարդության զարգացմանը նպաստող դրական և պաշտպանիչ գործոնները:
Մասնավորապես, մինչև 2025 թ.-ը.
- Կգործարկվի դպրոցական «Առողջ ապրելակերպ» դասընթացը, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող ուսանողների համար.
- Առաջնային բուժօգնության հաստատություններում կբարելավվեն դեռահասների առողջության պահպանման ծառայությունները.
- Երիտասարդների կողմից ղեկավարվող տարբեր նախաձեռնությունների միջոցով կխթանվեն երիտասարդների առաջնորդությունը և մասնակցությունը: