հրատարակություն

Նոր թողարկումներ

Ներկա ժողովածուն ներառում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից 2013 թ․ անցկացված «Ժողովրդագրական մարտահրավերները ՀՀ-ում» համաժողովի նյութերը: Համաժողովին մասնակցում էին գիտնականներ Հայաստանից, ԱՄՆ-ից և Ավստրալիայից, ինչպես նաև ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային Ժողովի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի նպատակն էր ներկայացնել երկրի առջև ծառացած ժողովրդագրական մարտահրավերների խորքային ուսումնասիրություններ և համապատասխան լուծումների ուրվագծեր:

 

 
 

 

Ամբողջական դիտարկում

Տեղեկատվական գրքույկը տպագրվել է ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ՝
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ:

Տեղեկատվական գրքույկը հիմնված է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի պատվերով 2012-2013 թթ.
իրականացված «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական
տվյալներ և վերլուծություն» ուսումնասիրության վրա:

Ամբողջական դիտարկում

Սույն կլինիկական չափորոշիչը մշակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության նյութերի հիման վրա, ՀՀ առող ջապահության նախարարության, Վերարտադրողական առող ջու թյան, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրա պետական ինստիտուտի և ՄԱԿ-ի Բնակչության հիﬓ ադրաﬕ համագործակցությամբ իրականացվող «Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում:

 

 
 

 

Ամբողջական դիտարկում

Ուսումնասիրությունն իրականացվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի պատվերով՝ Փարիզի Բնակչության և զարգացման կենտրոնի Զարգացման հետազոտական ինստիտուտը ներկայացնող դոկտոր Քրիստոֆ Գիլմոտոյի կողմից, ով հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների հիմնախնդրով զբաղվող խոշորագույն գիտնականներից մեկն է աշխարհում:

 

Ամբողջական դիտարկում

Սույն տեղեկատվական գրքույկը մշակվել և տպագրվել է 2009 թ․-ին, այնուհետև լրամշակվել և վերահրատարակվել է 2013 թ․-ին:

 

 
 

 

Ամբողջական դիտարկում

Սույն ձեռնարկը կազմվել է 2011 թ․-ին, այնուհետև լրամշակվել և վերատպվել 2012 և 2013 թթ․-ին:

Ձեռնարկը (մոդուլները) կազմվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուսումնական նյութերի հիման վրա, ՀՀ առողջապահության նախարարության, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում:

Արժանացել է ՀՀ Մանկաբարձ-գինեկոլոգների, նեոնատոլոգների ասոցիացիայի հավանության: Մոդուլները նախատեսված են կանանց կոնսուլտացիաների մանկաբարձ-գինեկոլոգների, բժիշկների, ուսանողների համար:

Ձեռնարկում արտահայտված կարծիքները հեղինակային են և կարող են չհամընկնել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տեսակետին:

Ամբողջական դիտարկում

«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում» գիրք-նախագիծը փորձ է բարձրաձայնելու մեր երկրում տղա երեխաներին անհամաչափ նախապատվություն տալու խնդրի մասին: Այն ներառում է երկու բաղադրիչ. առաջինը 2011 թ. «Նա/Նե» լրագրողական մրցույթին ներկայացված այն հոդվածներն են, որոնք առնչվում էին Հայաստանում հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումներին, իսկ երկրորդը երիտասարդ լուսանկարիչ Նարեկ Բախտամյանի աշխատանքներն են՝ նվիրված տղա երեխայի նախընտրությանը Հայաստանում:

Ամբողջական դիտարկում

Հետազոտությունն իրականացվել է ՀՀ առողջապահության նախարարության, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում:

Ընտրանքը և վերջնական տվյալների բազան ձևավորել և դաշտային աշխատանքներն իրականացրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Նպատակն էր պարզել Հայաստանում երեխայի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների տարածվածությունը, հիմնական պատճառները և հասարակական ընկալումը:

 

Ամբողջական դիտարկում

Հետազոտությունն իրականացրել է «ՊրոՄեդիա-Գենդեր» հասարակական կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Հետազոտության նպատակն է ուսումնասիրել հայաստանյան ԶԼՄ-ներում  կնոջ կերպարի ներկայացումը՝ կնոջ զբաղեցրած տեղի և դերի վերաբերյալ կարծրատիպային մոտեցումները հաղթահարելու առումով:

 

 
 

 

 

Ամբողջական դիտարկում

Հետազոտությունն իրականացվել է ՄԱԲՀ «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում ծրագրի» շրջանակներում, «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի կողմից:

 

 
 

 

Ամբողջական դիտարկում

Էջեր